SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

​Thedavtyan.art

thedavtyan.art-ը՝ յուրահատուկ ստեղծագործական բրենդ է, որը միավորում է ձեռագործ արվեստը, հայկական մշակույթը և ինքնության պահպանման գաղափարը։ Այն առանձնանում է իր խորքային բովանդակությամբ՝ յուրաքանչյուր աշխատանքում ներկայացնելով Արցախը, նրա պատմությունը, մարդկանց ու հիշողությունները։ Բրենդը ստեղծում է նկարներ, ինչպես նաև հագուստի վրա ավելացնում հայկական կոլորիտ՝ պատկերելով ազգային կերպարներ, տատիկ-պապիկների ջերմ ու հարազատ կերպարները։ Յուրաքանչյուր աշխատանք ձեռագործ է և կրում է հայկական ինքնության ուժեղ շեշտադրում՝ նպատակ ունենալով պահպանել եղածը և փոխանցել այն հաջորդ սերունդներին։

Պատմություն

Բրենդի հեղինակը արցախցի ստեղծագործող է՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից, ով իր ստեղծագործական ճանապարհը սկսել է Արցախի պետական համալսարանի Կերպարվեստի բաժնում։ Դեռ Արցախում ստեղծել է իր առաջին էջը՝ ներկայացնելով ձեռագործ աշխատանքները, սակայն որոշ ժամանակ դադարից հետո նորից է վերադարձել՝ արդեն նոր էջով և նոր ուժով։ Տեղահանումից հետո նրա ստեղծագործությունը ստացել է ավելի խոր իմաստ՝ դառնալով ոչ միայն արվեստ, այլ նաև հիշողության պահպանման միջոց։ Նրա համար կարևոր է, որ Արցախը շարունակվի ապրել արվեստի միջոցով, իսկ յուրաքանչյուր աշխատանք դառնա մի փոքրիկ պատմություն, որը չի թողնի մոռացվել անցյալը։
Picture

Հասանելություն

093859495

Instagram
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին