SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Studio Kerani ձեռքի աշխատանքի մասին

Studio Kerani-ին ներկայացնում է համարձակ, ժամանակակից և հայկական ոճով ճենապակյա սպասք, որը համադրում է ավանդական արցախյան զարդանախշերը և ժամանակակից դիզայնը։ Այն մարդկանց առաջարկում է ոչ միայն գործնական իրեր՝ օգտագործելու համար, այլև մշակութային արժեքներ, գեղեցկություն և հայկական ինքնություն, որոնք կարելի է պահել, ցուցադրել և հպարտությամբ օգտագործել առօրյայում։ Բրենդի նպատակն է համատեղել արվեստը և օգտակարությունը, միաժամանակ տարածելով հայկական մշակույթը աշխարհով մեկ։ Յուրաքանչյուր արտադրանք ստեղծվում է ձեռքով՝ մեծ ուշադրությամբ և սիրով, դարձնելով այն յուրահատուկ ու հիշվող։


​Պատմություն

Անին նկարիչ-կավագործը, ով կրթություն է ստացել Երևանում և Սանկտ Պետերբուրգում, շրջափակման ժամանակ ավարտել է բակալավրի չորրորդ կուրսը Երևանում և մնացել շրջափակման մյուս կողմում։ Տեղահանությունից հետո փորձել է տարբեր ոլորտներ, բայց վերադարձել է իր ճիշտ մասնագիտությանը՝ կավագործությանը։ 2023 թվականից առաջացել է մարտահրավեր՝ ինչպես պահպանել և տարածել արցախյան մշակութային տարրերը աշխարհով մեկ։ Նրա լուծումը՝ ձեռագործ ճենապակյա սպասք ժամանակակից ոճով՝ արցախյան զարդանախշերով, արդեն ստացել է ֆինանսավորում ArtBox Incubator-ից՝ ծրագրի իրականացման համար։ Այսօր նրա ստեղծած ապրանքանիշը արտադրում է եզակի ճենապակյա սպասք՝ ժամանակակից հայկական ոճով, որն առանձնանում է շուկայում և պահպանում մեր մշակութային ժառանգությունը։
Picture

Անձնական տվյալները

077244758
Instagram
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին