SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Samanyan Chocolate բրենդի մասին

«Samanyan Chocolate» բրենդը՝ բնական և բարձրորակ շոկոլադի ձեռագործ արտադրություն է, որը ստեղծվում է մաքուր բաղադրիչներով և մեծ ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Բրենդը համադրում է ընտրված ընդեղենն ու բնական չրերը՝ ստեղծելով նուրբ, հավասարակշռված և հիշվող համեր։ Յուրաքանչյուր շոկոլադ պատրաստվում է հոգատարությամբ՝ նպատակ ունենալով փոխանցել ոչ միայն համային հաճույք, այլ նաև վստահություն և ջերմություն։ «Samanyan Chocolate»-ը առանձնանում է իր բնականությամբ, որակով և յուրահատուկ համադրություններով՝ առաջարկելով շոկոլադ, որը միաժամանակ և՛ համեղ է, և՛ արժեքավոր։


​Պատմությունը

​Բրենդի հիմնադիրը Զարինե Սանամյանն է, ում համար ստեղծագործելու և առաջ շարժվելու ուժի աղբյուրը Արցախի հանդեպ սերն ու կարոտն են։ Չնայած վերջին անգամ Արցախում եղել է 2021 թվականին, այդ կապը շարունակում է ապրել նրա մեջ և արտահայտվել իր ստեղծագործության մեջ։ Նա ընտրել է այս ճանապարհը՝ հավատալով, որ քաղցրավենիքը կարող է լինել ոչ միայն հաճելի, այլ նաև առողջ և վստահելի։ Նրա համար յուրաքանչյուր պատրաստված շոկոլադ փոքրիկ պատմություն է՝ ստեղծված սիրով, հիշողություններով և մարդկանց ժպիտ պարգևելու ցանկությամբ։
Picture

Անձնական տվյալներ

+37493747081
Instagram
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին