NKARE ձեռքի աշխատանքի մասին
|
|
«NKARE» բրենդը՝ յուրահատուկ ձեռագործ փափուկ խաղալիքների հավաքածու է, որը ստեղծվում է երեխաների նկարների հիման վրա՝ վերածելով նրանց երևակայությունը իրական, շոշափելի կերպարների։ Յուրաքանչյուր խաղալիք անհատական է և ծնվում է կոնկրետ երեխայի ստեղծած պատկերից՝ դառնալով ոչ միայն խաղալիք, այլ նաև հիշողություն և պատմություն, որը պահպանվում է տարիներ շարունակ։ Բրենդի նպատակն է գնահատել երեխաների ստեղծագործ միտքը և փոխարինել սովորական խաղալիքները անհատական, իմաստալից և էմոցիոնալ արժեք ունեցող արտադրանքով։ «NKARE»-ն առանձնանում է իր գաղափարով՝ ստեղծել խաղալիքներ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլ նաև զարգացնում են երևակայությունը և կապում երեխային իր ստեղծագործ աշխարհի հետ։
|
պԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
|
Բրենդի հիմնադիրը Սյուզաննան է, ով Արցախից տեղափոխվել է Երևան և այդ կյանքի փոփոխությունից հետո ստեղծել է այս յուրահատուկ գաղափարը։ Մեկ տարվա ընթացքում «NKARE»-ն դարձել է ոչ միայն ձեռագործ խաղալիքների արտադրություն, այլ նաև ստեղծագործական համայնք, որը աջակցում է երեխաների երազանքներին և ինքնարտահայտմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև Արցախից տեղահանված, ինչպես նաև զարգացման կամ առողջական դժվարություններ ունեցող երեխաներին՝ նրանց նկարների հիման վրա ստեղծելով «Signature Collection» շարքը։ Սյուզաննայի համար այս բրենդը ոչ միայն աշխատանք է, այլ նաև հնարավորություն՝ երեխայի ներաշխարհը դարձնելու տեսանելի, շոշափելի և հիշվող։
|



