Մին թաքուն տեղ
|
|
«Մին թաքուն տեղ»-ը սկզբում նախատեսված էր Ստեփանակերտում գտնվող առանձնատան համար՝ հյուրատուն, որտեղ այցելուները պիտի հայտնաբերեին Արցախի թաքնված գեղեցկությունը: 2020 և 2023 թվականների պատերազմները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը, և այժմ այդ գեղեցկությունը փոխանցվում է Սրբուհու հեղինակային նկարների և արվեստանոցում ստեղծված ապրանքների միջոցով: Արվեստանոցում ստեղծվում են նկարներ, ասեղնագործություն և կարի աշխատանքներ, որոնք թվայնացվում են և տպագրվում տեքստիլի վրա:
«Մին թաքուն տեղ»-ը ներկայում ներկայացնում է՝ շարֆեր սփռոց-ուղեգորգեր բարձեր գինու տոպրակներ պայուսակներ հուդիներ ու շապիկներ |
պատմությունը
|
Սրբուհին է «Մին թաքուն տեղ» ապրանքանիշի հիմնադիրը: Մասնագիտությամբ լրագրող, ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձով, նա 2020 թվականի պատերազմի ժամանակ բացահայտեց իր մեջ նկարելու բացառիկ ձիրքը: Սկզբում գեղանկարչությունը դարձավ հոբբի՝ իրականությունից կտրվելու միջոց, բայց շուտով վերածվեց ստեղծագործական ուղիի և նոր նախագծի հիմքի: 2022 թվականին, արվեստը որպես հիմք ընդունելով, Սրբուհին հիմնադրեց «Մին թաքուն տեղ»-ը: Ապրանքանիշը ծնվեց դժվարին ժամանակներում՝ նոր արժեքներ ստեղծելու և արվեստի միջոցով առօրյա կյանքում գեղեցկություն փոխանցելու նպատակով:
|



