ՄԱՐ ՍԵՐ ձեռքի աշխատանքի մասին
|
|
Մարիամը արդեն շուրջ մեկ տարի զբաղվում է գիպսե դեկորների ստեղծմամբ։ Նրա բոլոր աշխատանքները պատրաստվում են ամբողջությամբ իր կողմից՝ առանց որևէ օգնության, մեծ սիրով և ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Յուրաքանչյուր դեկոր նրա համար պարզապես իր չէ․ այն ունի իր պատմությունը և կապված է հիշողությունների ու զգացումների հետ։ Ստեղծագործելու գործընթացը Մարիամի համար և՛ հաճելի է, և՛ հուզիչ, քանի որ այդ աշխատանքի միջոցով նա արտահայտում է իր զգացմունքները և փորձում է պահպանել Արցախի հիշողությունները։ Նրա նպատակն է զարգացնել իր աշխատանքը, ընդլայնել տեսականին և մի տեղում հավաքել այն ստեղծագործությունները, որոնք կրում են իր Արցախի հուշերն ու պատմությունը։
|
պատմությունը
|
Մարիամը 27 տարեկան է, ծնունդով Արցախից։ Նա 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվել է Արցախից, երբ իր փոքրիկը ընդամենը 5 ամսական էր։ Երկու օր անց ընտանիքով արդեն Երևանում էին։ Այդ ժամանակահատվածը լի էր դժվարություններով ու ապրումներով, որոնք, ինչպես ինքն է ասում, կարող են հասկանալ միայն այդ ճանապարհով անցած մարդիկ։ Քանի որ փոքրիկի խնամքի պատճառով աշխատելը դժվար էր, Մարիամը սկսեց փնտրել մի զբաղմունք, որը կկարողանա համատեղել մայրության հետ։ Այսպես ծնվեց ստեղծագործելու գաղափարը։ Նա որոշեց սկսել զբաղվել գիպսե դեկորների պատրաստմամբ՝ փորձելով իր աշխատանքի միջոցով մեղմել Արցախի կարոտը և ստեղծել այնպիսի իրեր, որոնք իրեն մտովի վերադարձնում են տուն։
|



