SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

​Hoghatsin Ceramics ձեռքի աշխատանքի մասին

​«Հողածին» բրենդը՝ յուրահատուկ ձեռագործ կավագործական աշխատանքների հավաքածու է, որը միավորում է արվեստը, ինքնությունն ու ժամանակակից դիզայնը։ Բրենդը ծնվել է դժվարին փուլում՝ դառնալով կապ հողի, հիշողության և մշակութային արմատների հետ։ Յուրաքանչյուր իր ստեղծվում է ձեռքով՝ մեծ ուշադրությամբ և ներքին զգացողությամբ, ունենալով ոչ միայն կիրառական նշանակություն, այլ նաև արվեստի արժեք։ «Հողածին»-ի աշխատանքները ներկայացնում են փոքրիկ պատմություններ՝ լցված զգացմունքներով, հիշողություններով և ստեղծագործական էներգիայով՝ փոխանցելով հայկական մշակույթի շունչը ժամանակակից ձևով։


​պատմությունը

Բրենդի հիմնադիրը Աննա Արուշանյանն է՝ արցախցի ստեղծագործող, ով 2023 թվականի սեպտեմբերյան տեղահանումից հետո նոր ճանապարհ է գտել արվեստի միջոցով շարունակելու և վերականգնվելու համար։ Կավագործությունը նրա համար դարձել է ոչ միայն զբաղմունք, այլ ինքնարտահայտման և ներքին հավասարակշռությունը վերագտնելու միջոց։ Նրա ստեղծագործական ճանապարհը ձևավորվել է կյանքի փորձով և ապրումներով, որոնք արտացոլվում են յուրաքանչյուր աշխատանքում։ «Հողածին»-ը Աննայի համար պարզապես բիզնես չէ, այլ շարունակություն՝ ապրելու, ստեղծելու և իր պատմությունը արվեստի միջոցով փոխանցելու ճանապարհ։
Picture

​Անձնական տվյալներ​

044991331

Instagram
Facebook
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին