Handmade_knits ձեռքի աշխատանքի մասին
|
|
Handmade_knits-ը ձեռագործ բրենդ է, որը մասնագիտացած է բարձրորակ թելերով պատրաստված, չկրկնվող դիզայնով խաղալիքների ստեղծման մեջ։ Յուրաքանչյուր խաղալիք պատրաստվում է ձեռքով՝ մեծ ուշադրությամբ թե՛ որակին, թե՛ մանրուքներին, ինչի շնորհիվ յուրաքանչյուր արտադրանք ունի իր յուրահատուկ բնավորությունն ու ջերմությունը։
Բրենդի նպատակն է ստեղծել այնպիսի արտադրանք, որը ոչ միայն հաճելի է տեսքով, այլև փոխանցում է հոգատարություն և անկեղծություն։ Handmade_knits-ը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր գնահատում են ձեռագործ աշխատանքը, փնտրում են յուրօրինակ և սիրով պատրաստված նվերներ՝ հատկապես երեխաների համար։ Բիզնեսը մատուցում է ձեռագործ խաղալիքների պատրաստման և վաճառքի ծառայություն՝ առաջարկելով անհատական, անվտանգ և յուրահատուկ արտադրանք, որը կարող է դառնալ ինչպես սիրելի խաղալիք, այնպես էլ հիշարժան նվեր։ |
Պատմություն
|
Նելլին Մարտակերտ քաղաքից է։ 44-օրյա պատերազմի ընթացքում պայթյունի հետևանքով ամբողջությամբ կորցրել է իր տունը։ 2023 թվականի պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ այժմ ապրում են վարձով։ Նրա ընտանիքը բաղկացած է յոթ հոգուց՝ երկու թոշակառու և մեկ անչափահաս անդամ ներառյալ։ Դժվարին սոցիալական պայմաններում հայտնվելով՝ Նելլին կանգնել է աշխատանքի խնդրի առաջ։ Քանի որ երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել, որոշել է վերադառնալ իր մանկության սիրելի զբաղմունքին՝ ձեռագործ գործելուն։ Մանկուց ունեցած սերն ու հմտությունները նա վերածել է եկամտի աղբյուրի՝ ստեղծելով իր փոքր բիզնեսը։
|



