HandMade Gayan
|
|
«HandMade Gayan»-ը ձեռագործ արտադրանքի բրենդ է, որը մասնագիտացած է գիպսե դեկորների, մոմերի, հուշանվերների և նվերների տուփերի պատրաստման մեջ։
Բրենդի առանձնահատկությունն այն է, որ Գայանեն մշտապես փորձարկում է նոր գաղափարներ՝ չսահմանափակվելով մեկ տեսակի արտադրանքով։ Նա կարողանում է ապահովել ինչպես բազմազան տեսականի, այնպես էլ արտադրանքի քանակ՝ ըստ պահանջարկի։ Արտադրանքում հաճախ օգտագործվում են արցախյան խորհրդանիշներ, ինչը այն դարձնում է ոչ միայն դեկորատիվ, այլև արժեքային։ Վաճառքը իրականացվում է տոնավաճառների, խանութների, ինչպես նաև սոցիալական հարթակների միջոցով՝ Facebook և Instagram էջերով։ Ապագայում բրենդի նպատակը միջազգային շուկա մուտք գործելն է և վաճառքների ընդլայնումը։ |
Պատմություն
|
Գայանե Չալյանը՝ ծնունդով Մարտակերտից, 2020 թվականից զբաղվում է ձեռագործությամբ։ Նրա ստեղծագործական ուղին ակտիվացավ 44-օրյա պատերազմից հետո, երբ առողջական խնդիրների պատճառով ստիպված էր սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը և կենտրոնանալ իր սիրելի զբաղմունքի վրա։ Այդպես հիմնադրվեց «HandMade Gayan» ապրանքանիշը։ Սկզբում նա պատրաստում էր նվերների տուփեր՝ պատերազմից հետո արցախցի երեխաներին ուրախություն պարգևելու նպատակով։ Նույնիսկ շրջափակման դժվարին օրերին նրա աշխատանքները մեծ պահանջարկ էին վայելում։ Հարկադիր տեղահանումից հետո ձեռագործությունն օգնեց նրան հաղթահարել հոգեբանական ծանր փուլը և վերադառնալ ակտիվ կյանքի։ Հետագայում Գայանեն սկսեց աշխատել նաև գիպսե ձուլվածքների և մոմերի վրա՝ ընդլայնելով իր ստեղծագործական ուղղությունները։ Այսօր նա ապրում է Չարենցավանում, որտեղ իր բնակարանի մի սենյակը վերածել է արհեստանոցի և շարունակում է զարգացնել իր բրենդը՝ մասնակցելով տոնավաճառների և ցուցահանդեսների։
|



