SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

​Dianna’s Toys ձԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

​​Dianna’s-Toys՝ յուրօրինակ ձեռագործ խաղալիքների և դեկորատիվ իրերի հավաքածու է, որը ստեղծվում է մեծ սիրով և ջերմությամբ՝ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար։ Յուրաքանչյուր աշխատանք ինքնատիպ է, ձեռքով պատրաստված և կրում է իր մեջ հարմարավետության ու հոգատարության զգացում։ Սկզբում ստեղծված լինելով որպես ընտանեկան փոքրիկ հաճույք՝ խաղալիքները աստիճանաբար վերածվել են ամբողջական գաղափարի, որտեղ ստեղծագործությունն ու օգտակարությունը միավորվում են՝ դառնալով նաև եկամտի աղբյուր։ Բրենդը առանձնանում է իր անկեղծությամբ, պարզությամբ և այն ջերմ էներգիայով, որը փոխանցվում է յուրաքանչյուր պատրաստված իրի միջոցով։

ՊատմությունԸ

​Բրենդի հեղինակը արցախցի Դիաննա Առստամյանն է՝ Ստեփանակերտից, ով իր ստեղծագործական ճանապարհը սկսել է՝ խաղալիքներ գործելով իր երեխաների համար։ Ժամանակի ընթացքում նա բացահայտել է, որ իր սիրելի զբաղմունքը կարող է դառնալ ոչ միայն հոգեհարազատ աշխատանք, այլև կայուն գործունեություն։ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ընտանիքով հաստատվել է Արմավիր քաղաքում, որտեղ նորից շարունակել է իր գործը՝ պահպանելով ստեղծագործելու սերն ու ուժը։ Նրա աշխատանքները ոչ միայն խաղալիքներ են, այլ նաև փոքրիկ պատմություններ՝ լցված սիրով, հոգատարությամբ և հիշողություններով։
Picture

Անձնական տվյալներ​

​077299353

Email
Instagram
Facebook
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին