SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Բյուր թեյ բրենդի մասին

​«Բյուր թեյ» բրենդը՝ բնական խոտաբուսային թեյերի, մրգային չիպսերի և չրերի հավաքածու է, որը ստեղծվում է առողջ սննդի և բնականության գաղափարի շուրջ։ Բրենդը միավորում է ավանդույթն ու ժամանակակից մոտեցումը՝ առաջարկելով մաքուր, առանց հավելումների արտադրանք։ Թեյերը պատրաստվում են էկոլոգիապես մաքուր վայրերում աճող խոտաբույսերից, իսկ չրերն ու մրգային չիպսերը՝ սեփական այգու քիմիական մշակման չենթարկված մրգերից։ Յուրաքանչյուր արտադրանք ոչ միայն առողջարար է, այլ նաև ստեղծված է ջերմությամբ ու հոգատարությամբ՝ փոխանցելով ընտանեկան արժեքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում մանրուքներին․ յուրաքանչյուր թեյի տուփի հետ հաճախորդները ստանում են փոքրիկ նվեր՝ խնձորի չիպս, ինչը դարձնում է «Բյուր թեյ»-ը առավել մտերմիկ և յուրահատուկ։


​պԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Բրենդի հիմնադիրը Գայանե Ենգիբարյանն է՝ արցախցի, ով 2020 թվականի պատերազմից հետո շարունակել է ապրել հայրենիքում՝ հույսով ու հավատով, սակայն 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ընտանիքի հետ ստիպված է եղել լքել տունը և հաստատվել Հայաստանում։ Նոր պայմաններում նա սկսել է ստեղծել մի գործ, որը կօգնի և՛ ընտանիքին, և՛ կպահպանի իրենց ապրելակերպի մի մասը։ Երեխաների սերը առողջ սննդի նկատմամբ և սեփական այգու բերքը դարձել են այս բիզնեսի հիմքը։ Նրա համար «Բյուր թեյ»-ը ոչ միայն աշխատանք է, այլ նաև շարունակություն՝ պահպանելու բնականը, կիսվելու առողջությամբ և ստեղծելու նոր կյանք՝ առանց մոռանալու անցյալը։
Picture


​Անձնական տվյալներ

​097 20 21 22
Facebook
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին