SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Արցախյան արվեստ

Արցախյան արվեստ բրենդը՝ ձեռագործ հելյունագործ աշխատանքների հավաքածու է, որը միավորում է մանկական հագուստը, փափուկ խաղալիքները և ապագայում նաև կարի ու գործվածքի համադրությամբ ստեղծված իրերը։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է մեծ ջերմությամբ, համբերությամբ և հոգատարությամբ՝ փոխանցելով տան հարմարավետությունն ու մարդու ձեռքի ուժը։ Բրենդի հիմքում ոչ միայն ստեղծագործությունն է, այլ նաև կյանքի փորձը, պայքարն ու շարունակելու կամքը։ Այս աշխատանքները ոչ միայն ձեռագործ իրեր են, այլ նաև ուժի, տոկունության և հույսի արտահայտություն՝ ուղղված ընտանիքի բարեկեցությունը ապահովելուն և սեփական ճանապարհը նորից կառուցելուն։

պԱՏՄՈՒԹՅՈՒՆը

​Բրենդի հիմնադիրը Մելինե Եղյանն է՝ արցախցի, ով շուրջ 20 տարի աշխատել է սոցիալական ոլորտում տարբեր պաշտոններում՝ միաժամանակ երբեք չհեռանալով իր սիրելի զբաղմունքից՝ հելյունագործությունից։ Կյանքի բարդ փուլերում, հատկապես ընտանեկան դժվարությունների և առողջական խնդիրների ժամանակ, նա իր աշխատանքին զուգահեռ գիշերները գործել է մանկական հագուստներ՝ փորձելով հաղթահարել ֆինանսական դժվարությունները։ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո, կանգնելով աշխատանքի բացակայության առաջ, նա կրկին վերադարձել է իր հմտությանը՝ սկսելով ստեղծել և վաճառել ձեռագործ իրեր։ Նրա համար սա ոչ միայն եկամտի աղբյուր է, այլ նաև մանկուց եկող սեր, որը մինչ օրս շարունակում է ուղեկցել նրան՝ դառնալով և՛ հոբբի, և՛ կյանքի կարևոր մաս։
Picture

Անձնական տվյալներ

097766818
Instagram
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին