SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Arevo Catering բրենդի մասին

​Arevo Catering բրենդը՝ ընտանեկան քեյթերինգ ծառայություն է, որը միավորում է հրուշակագործությունը, միջոցառումների ձևավորումը և համերի ստեղծագործական համադրությունը։ Բրենդը առաջարկում է ձեռագործ տորթեր և քաղցրավենիքներ, sweet table-ներ, dessert box-եր, ինչպես նաև լիարժեք քեյթերինգ ծառայություններ՝ հարսանեկան, կորպորատիվ և մասնավոր միջոցառումների համար։ Arevo Catering-ը չի սահմանափակվում մեկ խոհանոցով․ այն համադրում է հայկական, հատկապես արցախյան ավանդական համերը եվրոպական ժամանակակից մոտեցումների հետ՝ ստեղծելով յուրահատուկ և հիշվող համային փորձառություն։ Յուրաքանչյուր պատվեր ձևավորվում է անհատական մոտեցմամբ:


Պատմություն

​Բրենդը հիմնադրվել է 2024 թվականի օգոստոսին Հայաստանում՝ ընտանիքի կողմից, որն ունի սննդի և HoReCa ոլորտում բազմամյա փորձ։ Անվանումը ձևավորվել է Արևիկ անունից՝ ընտանիքի անդամի, ով խոհարարական արվեստի հանդեպ ունի մեծ սեր և տաղանդ։ 2023 թվականի պատերազմից և տեղահանումից հետո ընտանիքը կանգնել է ծանր իրավիճակի առաջ, սակայն իրենց գործի հանդեպ սերն ու հաճախորդների աջակցությունը նոր սկիզբ են դարձել։ Սկզբում սկսելով փոքր պատվերներից՝ նրանք արագորեն վերածել են այն կայուն և զարգացող բիզնեսի։ Այսօր Arevo Catering-ը նրանց համար ոչ միայն աշխատանք է, այլ նաև վերածնունդ՝ ուժեղանալու, ստեղծելու և մարդկանց հիշվող պահեր պարգևելու ճանապարհ։
Picture

Անձնական տվյալներ

097210419
INSTAGRAM
Facebook
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին