Anush Handmade ձեռքի աշխատանքի մասին
|
|
«AnushHandmade» բրենդը՝ ձեռագործ հագուստների և հյուսված աշխատանքների օնլայն հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործություն պատրաստվում է մեծ սիրով և հոգատարությամբ՝ հատկապես փոքրիկների համար։ Բրենդը ձևավորվել է մանկուց եկող հոբբիից, որը ժամանակի ընթացքում վերածվել է սիրելի գործունեության և ապա՝ կայուն ձեռագործ բիզնեսի։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է անհատական մոտեցմամբ՝ փոխանցելով ջերմություն, ուրախություն և հարմարավետություն երեխաներին։ «AnushHandmade»-ը առանձնանում է իր անկեղծությամբ և այն զգացմունքային կապով, որը ձևավորվում է յուրաքանչյուր պատրաստված իրի միջոցով։
|
Պատմություն
|
Բրենդի հիմնադիրը Անուշ Չլինգարյանն է, ով 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանման ժամանակ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Երևան և նոր կյանք սկսել։ Չնայած դժվարություններին՝ նա շարունակել է իր ստեղծագործական ճանապարհը՝ չհրաժարվելով ձեռագործության հանդեպ սիրուց։ Մանկուց սիրելով հյուսել և ստեղծել՝ նա իր աշխատանքները նվիրել է երեխաներին, հարազատներին և մտերիմներին՝ տեսնելով նրանց ուրախությունը որպես ամենամեծ գնահատանք։ 2020 թվականին նա արդեն բացել էր իր օնլայն հարթակը, որը մեծ ընդունելություն է ստացել, և այսօր էլ շարունակում է զարգացնել այն՝ իր աշխատանքով ուրախություն պարգևելով փոքրիկներին։
|



