SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Փայտե հուշանվերներ

​«Փայտե հուշանվերներ» բրենդը՝ բնական փայտից պատրաստված ձեռագործ աշխատանքների հավաքածու է, որը ներկայացնում է ազգային և հոգևոր արժեքները՝ միավորելով արվեստը, հիշողությունն ու վարպետությունը։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ոչ միայն հուշանվեր է, այլ հարազատ տան մի փոքրիկ մասնիկ, որը փոխանցում է ջերմություն և դառնում հիշողություն պահպանող մասունք։ Բրենդի աշխատանքները մարմնավորում են Արցախի խորհրդանիշները՝ վերածվելով սերնդեսերունդ փոխանցվող արժեքների։ Տեսականու բազմազանությունը, յուրօրինակ դիզայնը և գնային ճկունությունը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին ընտրել իր նախընտրած աշխատանքը կամ պատվիրել անհատական տարբերակ՝ իր պատկերացմամբ և զգացողությամբ։


​Պատմությունը

​Բրենդի հիմնադիրը Ղուլյան Գրիգորին է՝ արցախցի վարպետ, ով փայտամշակման արվեստը ժառանգել է իր պապից և զբաղվել դրանով դեռ դպրոցական տարիներից։ Ստեփանակերտում նա ունեցել է փայտյա հուշանվերների երկու խանութ-սրահ, որտեղ ներկայացված են եղել իր ձեռագործ աշխատանքները՝ հիմնականում ազգային և հոգևոր թեմաներով։ Ժամանակի ընթացքում նրա հոբբին վերածվել է բիզնեսի՝ մարդկանց հետաքրքրության և գնահատանքի շնորհիվ։ Այսօր նրա գործունեությունը շարունակվում է Գյումրիում, որտեղ գործում է իր խանութը։ Բիզնեսի զարգացման մեջ ներգրավված են նաև նրա ընտանիքի անդամները՝ եղբայրը և կինը, դարձնելով այս գործը ոչ միայն մասնագիտություն, այլ նաև ընտանեկան արժեք և շարունակականություն։
Picture

​Անձնական տվյալներ​

077 02 72 71
Facebook
Instagram
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին