SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Ստելկա ձեռքի աշխատանքի մասին

Stelka բրենդը՝ բազմաժանր ձեռագործ աշխատանքների յուրահատուկ հավաքածու է, որը միավորում է հելունով և շյուղերով գործված խաղալիքները, մանկական հագուստը, ջերմ ու գեղեցիկ ծածկոցները, ինչպես նաև նուրբ ասեղնագործ ծաղկենկարները։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է մեծ սիրով, ուշադրությամբ և հոգատարությամբ՝ փոխանցելով ջերմություն ու հարմարավետություն։ Հատկապես խաղալիքները առանձնանում են իրենց կենդանությամբ և արտահայտչականությամբ՝ կարծես ունենան սեփական բնավորություն ու պատմություն։ Բրենդի յուրաքանչյուր ստեղծագործություն ոչ միայն ձեռագործ իր է, այլ նաև զգացում, որը հասնում է իր հասցեատիրոջը։


​Պատմությունը

​Բրենդի հեղինակը Ստելլա Իսախանյանն է՝ արցախցի ստեղծագործող, ով ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Ձեռագործության հանդեպ սերը նրա մեջ ձևավորվել է դեռ մանկուց, և նա սկսել է ստեղծագործել ընդամենը 7 տարեկանից։ Լինելով ինքնուս վարպետ՝ տարիների ընթացքում Ստելլան իր համառ աշխատանքի շնորհիվ զարգացրել և կատարելագործել է իր հմտությունները։ Ստեփանակերտում աշխատել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ որպես խմբակավար՝ իր գիտելիքներն ու սերը փոխանցելով երեխաներին։ Նրա համար ձեռագործությունը պարզապես զբաղմունք չէ, այլ կյանքի անբաժան մաս՝ ստեղծելու, զարգանալու և գեղեցիկը մարդկանց հետ կիսելու ճանապարհ։
Picture

​Անձնական տվյալներ​

055188807
Facebook
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին