SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

նախշ ձեռքի աշխատանքի մասին

Նախշը՝ յուրօրինակ ձեռագործ և տպագրական աշխատանքների բրենդ է, որը միավորում է ստեղծագործ մոտեցումը, դիզայներական ճաշակը և տարիների փորձը։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է մեծ սիրով և ներշնչանքով՝ առանձնանալով իր էներգիայով, ոճով և անհատականությամբ։ Բրենդը ոչ միայն ներկայացնում է ձեռագործ արտադրանք, այլև առաջարկում է տպագրական ծառայություններ՝ ապահովելով արագ և որակյալ արդյունք։ «Նախշ»-ը մշտապես զարգանում է՝ յուրաքանչյուր աշխատանքի մեջ ավելացնելով նոր գաղափարներ և ստեղծելով ժամանակակից, պահանջված ու հիշվող արտադրանք։
​

Պատմությունը

​Բրենդի հիմնադիրը արցախցի դիզայներ Նախշուն Ավագյանն է, ով ծնվել է Ստեփանակերտում։ Մանկուց սիրելով ստեղծագործել՝ նա տարիների ընթացքում իր սերը վերածել է մասնագիտության, ապա նաև բիզնեսի։ Մինչև 2020 թվականը գործունեությունը եղել է սիրողական, սակայն հետագայում այն ստացել է պաշտոնական ձևակերպում և զարգացել որպես բիզնես։ 2023 թվականի տեղահանումից հետո, հաղթահարելով դժվարությունները, նա նորից սկսել է իր գործը՝ ընդլայնելով այն նաև տպագրական ուղղությամբ։ Նրա համար յուրաքանչյուր ստեղծագործություն ոչ միայն աշխատանք է, այլ նաև փոխանցվող զգացում, պատմություն և ապրում, ինչը «Նախշ»-ը դարձնում է առանձնահատուկ և ճանաչելի։
Picture

Հասանելություն

093571156
Instagram
Facebook
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին