Մի կուճիր Արցախ ձեռքի աշխատանքի մասին
|
|
«Մի կուճիր Արցախ» բրենդը՝ ձեռագործ ստեղծագործությունների հավաքածու է, որը իր մեջ կրում է հիշողություն, կարոտ և հայրենիքի հետ կապը պահպանելու խոր գաղափարը։ Բրենդը ստեղծվել է որպես միջոց՝ արվեստի միջոցով պատմելու Արցախի մասին և փոխանցելու այն զգացողությունները, որոնք ապրում են տեղահանված մարդիկ։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է սիրով և անկեղծությամբ՝ դառնալով ոչ միայն ձեռագործ իր, այլ նաև հուզական կապ՝ անցյալի ու ներկայի միջև։ Բրենդի կարևոր առանձնահատկություններից է նաև մատչելիությունը, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող կարողանա ունենալ իր փոքրիկ «Արցախը»՝ որպես սփոփանք և հիշողություն։
|
պԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
|
Բրենդի հիմնադիրը Ամալիա Գասպարյանն է՝ արցախցի ստեղծագործող, ով երկու անգամ տեղահանվել է՝ նախ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից 2020 թվականին, ապա՝ Ասկերանի շրջանի Խնձրիստանից 2023 թվականին։ Մինչ այդ ձեռագործությունը նրա համար եղել է պարզապես սիրելի զբաղմունք, սակայն կյանքի փոփոխություններից հետո այն դարձել է նաև ապրուստի միջոց։ «Վըսկի ձեռքեր» փառատոնին մասնակցությունը և մտերիմների աջակցությունը նրան ոգեշնչել են ստեղծելու սեփական բրենդը։ Նրա համար այս գործը ոչ միայն աշխատանք է, այլ նաև հնարավորություն՝ պահպանելու հիշողությունները, փոխանցելու կարոտը և արվեստի միջոցով շարունակելու կապը հայրենիքի հետ։
|



