SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Մեր Մասին

Picture
Picture
Picture
​​Ծրագրի գաղափարը
  • Ծրագրի գաղափարը ծագել է «Թաքնված ճանապարհ » նախաձեռնության կրթաթոշակառու Նազելի Բեդյանի կողմից, ով նույնպես Արցախից է և ցանկանում է իր համայնքը՝Արցախը զարգացնել վիրտուալ հարթակում:
  • Սիրով՝ Արցախից-ը միասնական առցանց հարթակ, որտեղ ներկայացվում են արցախյան բիզնեսները, նրանց արտադրանքը և ստեղծման պատմությունները։

​​Ծրագրի նպատակը​
  • Մեր նպատակն է մեկ հարթակում միավորել Արցախյան բիզնեսները՝ դարձնելով դրանք ավելի տեսանելի, հասանելի և ճանաչելի։ Մենք ձգտում ենք աջակցել տեղական ձեռնարկություններին՝ օգնելով ներկայացնել իրենց գործունեությունը, պատմել իրենց անցած ճանապարհը և հասնել ավելի լայն լսարանի։ Մեր առաքելությունն է ստեղծել վստահելի և միասնական միջավայր, որտեղ յուրաքանչյուր բիզնես կարող է զարգանալ, իսկ յուրաքանչյուր այցելուն՝ հեշտությամբ գտնել իրեն անհրաժեշտ ծառայությունը կամ ապրանքը։ Մենք հավատում ենք, որ համայնքային աջակցությունը և փոխադարձ համագործակցությունը բիզնեսների զարգացման կարևոր հիմքն են։​

​​​Ծրագրի առաքելությունը
  • Մեր առաքելությունն է նպաստել համայնքային տնտեսական ակտիվությանը՝ խրախուսելով համագործակցությունը և աջակցելով տեղական արտադրողներին ու ծառայություններ մատուցողներին։
  • Այսպիսով, մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ բիզնեսները զարգանում են, իսկ այցելուները՝ գտնում վստահելի ծառայություններ և ապրանքներ, ծանոթանում նրանց պատմություններին և ճանաչում իրական մարդկանց՝ իրենց աշխատանքին ու նվիրումին հետևողները։

Արցախը մեր սրտում

Այս քարտեզը պարզապես տարածք չէ։
Սա մեր մարդկանց հիշողությունն է, աշխատանքը, ստեղծագործ միտքն ու տարիներով ձևավորված մշակույթը։
​
Այսօր արցախյան բիզնեսները գործում են Հայաստանի տարբեր անկյուններում, սակայն նրանց արմատները այստեղ են։
Օգտվելով նրանց արտադրանքից՝ մենք պահպանում ենք կապը այդ հողի հետ։
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին