իԶԱ ՔԵՅՔԻ ՄԱՍԻՆ
|
|
Իզա քեյքը տնային պայմաններում պատրաստված տարբեր տեսակի խմորեղեն, ծննդյան տորթեր և թխվածքաբլիթներ են։ Յուրաքանչյուր արտադրանք ստեղծվում է մեծ սիրով, խնամքով և որակյալ բաղադրիչներից։ Այս քաղցրավենիքները առանձնանում են համով, տեսքով և ջերմությամբ, և ոչ միայն հաճույք են տալիս ճաշակողին, այլ նաև փոխանցում ստեղծագործողի հոգու հանդեպ ուշադիր և սիրով վերաբերմունք։
|
պԱՏՄՈՒԹՅՈՒՆ
|
Իզաբելա Վանյանը 23 տարեկան է, ծնունդով Արցախից՝ Հաթերք գյուղից։ 2023 թվականի պատերազմի ընթացքում հայրը զոհվել է, և ընտանիքը ստիպված է եղել լքել տունը։ Տեղահանությունից հետո դժվարին ֆինանսական և հոգեբանական իրավիճակների պատճառով Իզաբելան չկարողացավ շարունակել ուսումը Մանկավարժության ոլորտում, սակայն գտավ նոր ճանապարհ՝ հրուշակագործությունը։ Սա նրա համար դարձել է ոչ միայն աշխատանք, այլ նաև հոգու թերապիա՝ ներքին խաղաղություն գտնելու միջոց։
|



