SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Գեղ Արթ ձեռքի աշխատանքի մասին

«Գեղ Արթ» բրենդը՝ նկարազարդ էկոպայուսակների և շապիկների յուրահատուկ հավաքածու է, որտեղ յուրաքանչյուր աշխատանք ձեռքով նկարված արվեստի գործ է։ Բրենդը ստեղծում է կտորի վրա արված պատկերներ՝ օգտագործելով ակրիլային հատուկ ներկեր, ապահովելով որակ և երկարակեցություն։ Հիմնական թեմաները ներշնչված են Արցախի պատկերներով, հայկական գորգերի նախշերով և ազգային հերոսներով՝ յուրաքանչյուր իր դարձնելով մշակութային արժեք կրող փոքրիկ կտավ։ «Գեղ Արթ»-ի յուրաքանչյուր պայուսակ կամ շապիկ ոչ միայն կիրառական իր է, այլ նաև պատմություն, հիշողություն և արվեստի արտահայտություն։


​Պատմություն

​Բրենդի հիմնադիրը Գեղանուշ Սարգսյանն է՝ արցախցի ստեղծագործող, ով սկսել է իր գործունեությունը Արցախում, իսկ 2024 թվականին բռնի տեղահանությունից հետո այն վերաբացել է Հայաստանում։ Նրա համար ստեղծագործությունը դարձել է ինքնարտահայտման և մշակույթը պահպանելու միջոց՝ փոխանցելով հայկական ինքնությունն ու հիշողությունները յուրաքանչյուր աշխատանքի միջոցով։ Գեղանուշի ստեղծած յուրաքանչյուր աշխատանք միավորում է արվեստը, ազգային արժեքները և ժամանակակից մոտեցումը՝ ներկայացնելով հայկական մշակույթը նոր ձևով։
Picture

անձնական տվյալներ

37497756670

Instagram
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին