Արցախի համն ու հոտԸ ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ
|
|
Արցախի համն ու հոտը՝ ավանդական հայկական քաղցրեղենի ձեռագործ արտադրություն է, որը ստեղծվում է մեծ սիրով, համբերությամբ և որակյալ բնական բաղադրիչներով։ Բրենդի հիմնական արտադրանքը փախլավան և հարսանեկան գաթաներն են, որոնք պատրաստվում են ավանդական ձևով՝ օգտագործելով տեղական պոպոկ, մաքուր մեղր և բարձրորակ կարագ։ Յուրաքանչյուր թխվածք ոչ միայն քաղցրավենիք է, այլ նաև տուն հիշեցնող համ, ջերմություն և հայկական ավանդույթի շարունակություն։ Բրենդը արագորեն արժանացել է մարդկանց վստահությանը՝ շնորհիվ իր բնական համի և անկեղծ պատրաստման մոտեցման։
|
Պատմություն
|
Բրենդի հիմնադիրը Անյուտա Հովսեփյանն է , ով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվել է Արցախից և նոր կյանք սկսել զրոյից։ Չնայած դժվարություններին՝ նա չի հրաժարվել ստեղծելու և աշխատելու գաղափարից՝ հատկապես երեխաներին պահելու և ընտանիքի հոգսերը հոգալու համար։ 2023 թվականի դեկտեմբերից սկսած նա սկսել է փախլավա թխել, որը կարճ ժամանակում մեծ ընդունելություն է ստացել մարդկանց կողմից, ինչից հետո նաև ընդլայնել է տեսականին՝ ներառելով հարսանեկան գաթաներ։ Նրա համար այս բրենդը ոչ միայն աշխատանք է, այլ նաև պայքար, ապրելու կամք և Արցախից բերված համերի շարունակություն։
|



