SIROV ARTSAKHITS
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին

Անահիտ ​Ձեռագործ աշխատանքի մասին

Anahit -ը՝ նուրբ և յուրահատուկ ձեռագործ զարդերի հավաքածու է, որը ծնվել է հայկական մշակույթի հանդեպ խոր սիրուց։ Բրենդի հիմնական գաղափարը հայկական ազգային մոտիվների և զարդանախշերի ժամանակակից ու նորովի ներկայացումն է՝ պահպանելով դրանց իմաստն ու արժեքը։ Յուրաքանչյուր կրծքազարդ ստեղծվում է մեծ ուշադրությամբ, ճաշակով և ստեղծագործական մոտեցմամբ՝ դառնալով ոչ միայն գեղեցիկ աքսեսուար, այլ նաև մշակութային պատմություն կրող մանրակերտ։ Այս զարդերը նախատեսված են այն կանանց համար, ովքեր իրենց կերպարում ցանկանում են ընդգծել հայկական նրբությունը, ինքնատիպությունն ու ազգային շունչը։

Պատմությունը

​Բրենդի հեղինակը Անահիտ Աթայանն է՝ ստեղծագործող հայուհի, ով իր հետաքրքրությունը դեպի արվեստն ու ձեռագործը վերածել է յուրահատուկ գործունեության։ 2020 թվականի պատերազմից հետո նա սկսել է նոր ուղիներ փնտրել իր ստեղծագործական մտքերը արտահայտելու համար։ Այդ ընթացքում ուսումնասիրել է հայկական զարդանախշերը, դրանց պատմությունն ու խորհրդանիշները, ինչն էլ դարձել է նրա աշխատանքի հիմքը։ Ժամանակի ընթացքում այս հետաքրքրությունը վերածվել է սիրելի զբաղմունքի, ապա՝ զարգացող ստեղծագործական բրենդի, որը միավորում է անցյալի արժեքներն ու ժամանակակից մոտեցումը։
Picture

Անձնական տվյալներ

077203994

Facebook
Email
Powered by Create your own unique website with customizable templates.
  • Գլխավոր էջ
  • Կատեգորիաներ
    • Ձեռագործ իրեր
    • Սնունդ
  • Ձեր բիզնեսն այստեղ
  • Մեր մասին