ԱՅԱ ձեռքի աշխատանքի մասին
|
|
ԱՅԱ– յուրօրինակ ձեռագործ դեկորների և բուրավետ մոմերի հավաքածու, որն առանձնանում է ոճով և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։ Յուրաքանչյուր աշխատանք պատրաստվում է որակյալ նյութերով և մեծ սիրով՝ ներկայացնելու հայկական ձեռագործը ժամանակակից ու պահանջված ձևով։ ԱՅԱ-ն նոր է իր ճանապարհը սկսել, բայց արդեն ունի առաջին գնահատողները և աճող պահանջարկը։ Յուրաքանչյուր դեկոր ստեղծված է՝ ձեր տունը ավելի ջերմ, գեղեցիկ ու յուրահատուկ դարձնելու համար։
|
պատմությունը
|
ԱՅԱ-ի հեղինակը տաղանդավոր արցախցի Հասմիկ Գրիգորյանն է։ Տեղահանումից հետո անցնելով բարդ ճանապարհ՝ նա իր ապրումներն ու զգացմունքները փոխանցում է ձեռագործ աշխատանքների մեջ՝ յուրաքանչյուր դեկոր դարձնելով ոչ միայն գեղեցիկ իր, այլ նաև պատմություն։ Այսօր, երբ շատ բան հասանելի է, ստեղծելը գուցե այնքան էլ դժվար չէ, սակայն ամենաբարդը ստեղծածը պահպանելն է, զարգացնելը և մարդկանց հասցնելը՝ առանց հիասթափվելու։
|



